Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Օբաման կոչ է արել աշխարհի պետությունների ղեկավարներին համաձայնության գալ գլոբալ տաքացման դեմ պայքարում

 Օբաման կոչ է արել աշխարհի պետությունների ղեկավարներին համաձայնության գալ գլոբալ 
տաքացման դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կոչ է արել աշխարհի պետությունների ղեկավարներին համաձայնության գալ գլոբալ տաքացման դեմ պայքարում: Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովի ելույթի ժամանակ Օբաման նշեց, որ այս տարին 2015 թվականը լինելու է ամենատաք տարին: Իսկ մինչ այժմ գրանցված 15 տաք տարիներից 14-ը գրանցվել է 2000 թվականից ի վեր:

«Գլոբալ տաքացման հետանքով Ալյասկայում գյուղեր և ափամերձ բնակավայրեր են անցնում ջրի տակ: Մենք ի զորու ենք փոխել այդ ապագան: Որպես աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող և արտանետումների ծավալով երկրորդ տեղը գրավող պետության առաջնորդ՝ ես եկել եմ այստեղ ասելու, որ ԱՄՆ ընդունում է ոչ միայն կլիմայի փոփոխության գործում ունեցած իր դերակատարությունը, այլև հանձն է առնում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նա:

Փարիզում նոյեմբերի 30-ին մեկնարկել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովը, որին մասնակցում են աշխարհի 147 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տարվա համաժողովի թեման է՝ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ: Փարիզում աշխարհի առաջնորդները հանդես կգան հայտարարություններով, որպեսզի համաժողովին տրվի քաղա­քա­կան ուղերձ հետագա բանակցությունների ու ընդունվելիք միջազգային համաձայ­նա­գրի վերաբերյալ:

Կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովի նպատակն է ընդունել միջազգային իրավական ուժ ունեցող համա­ձայ­նագիր` կլիմայի փոփոխությունը գիտականորեն հիմնավորված սահման­ներում զսպելու համար: Այդ սահմանն է թույլ չտալ, որ մթնոլորտի գլոբալ տաքացումը գերազանցի 2°C-ը համեմատած նախաարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանի հետ (ներկայումս այդ ջերմաստիճանը բարձրացել է 0.85 աստիճանով):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am