Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եթե Թուրքիան մտնի ԵՄ, Իտալիան պետք է դուրս գա միությունից. կուսակցապետ

Եթե Թուրքիան մտնի ԵՄ, Իտալիան  պետք է դուրս գա միությունից. կուսակցապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցության ղեկավար Մաթեո Սալվինին հայտարարել է, որ եթե Թուրքիան մտնի Եվրամիություն, ապա Իտալիան պետք է անհապաղ դուրս գա այդ միությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, իտալացի կուսակցապետը գրառել է Twitter-ի իր էջում` անդրադառնալով Բրյուսելում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, որ Թուրքիան արագացնում է ԵՄ անդամակցության գործընթացը:

«Եվրոպան Թուրքիային 3 մլրդ եվրո է նվիրել փախստականների հոսքը կանխելու համար: Իսկ այդ որոշումն ընդունողներն ուզում են, որ Թուրքիան մտնի ԵՄ: Եթե նրանք մտնում են, ապա մենք պետք է դուրս գանք», -նշել է իտալացի քաղաքական գործիչը, որը նախկինում եւս բազմիցս դեմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ է արտահայտվել նաեւ Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը` հայտարարելով, որ այդ երկիրը շատ հեռու է ԵՄ-ից:

« ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նոր փուլ է բացվել, որը երկխոսության հնարավորություն կընձեռի: Օրակարգ են բերվել մարդու իրավունքների, դատաիրավական համակարգի անկախության եւ մամուլի ազատության ապահովման հետ կապված հարցեր: Այդ առումով` Թուրքիայի լիիրավ անդամակցությունը դեռ շատ հեռու է»,-ասել է նա:

Թուրքիային ԵՄ կողմից հատկացված 3 մլրդ եվրո գումարի հետ կապված՝ Շարլ Միշելը պարզաբանել է, որ այդ գումարը հատկացվում է «փախստականների առողջության, կրթության եւ նման խնդիրների լուծման» համար եւ ընդգծել, որ «եթե Թուրքիան պահանջվող պայմանները կյանքի չկոչի, ապա Բելգիան ֆինանսապես չի ներգրավվի այդ գործընթացում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am