Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրիայի ազգային գրադարանում կայացել է «Հայաստանը հին քարտեզներում» խորագրով դասախոսություն

Ավստրիայի ազգային գրադարանում կայացել է «Հայաստանը հին քարտեզներում» խորագրով 
դասախոսություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը Ավստրիայի ազգային գրադարանում նոյեմբերի 26-ին կազմակերպել է լոնդոնաբնակ հայ պատմաբան և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի «Հայաստանը հին քարտեզներում» դասախոսությունը և նույն խորագիրը կրող հին քարտեզների ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դասախոսությունը, որը պատմում էր հնագույն ժամանակներից մինչ օրս աշխարհի քարտեզներում Հայաստանի հիշատակման փաստերի մասին, ունկնդրել են ավստրիացի պատմաբաններ, քարտեզագետներ, գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձել է Ռուբեն Գալիչյանի գիտական գործունեությանը և վերջին տարիների ընթացքում ունեցած ազգանվեր աշխատանքներին:

Ապա ներածական խոսքով հանդես է եկել Վիեննայի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր, քարտեզագետ Պետրա Սվատեկը, ով պատմել է հնագույն և հին քարտեզների հետ տարած աշխատանքում իր ունեցած գիտական փորձի և Հայաստանի հետ ակամայիս ունեցած առնչությունների մասին: Ապա կարճ դասախոսությամբ հանդես է եկել ավստրո-բելգիական գիտական ընկերակցության նախագահ, քարտեզագետների միջազգային ասոցիացիայում Ավստրիայի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆան Միսսինեն, ով ներկայացրել է Ամերիկա մայրցամաքն առաջին անգամ նկարագրող և ըստ այդմ դրա «ծննդյան վկայականը համարվող» Լեոնարդո դա Վինչիի պատրաստած գլոբուսի վրա դոկտոր Միսսինեի կողմից հայտնաբերած Հայաստանի հիշատակման հանգամանքը:

Ապա դասախոսությամբ է հանդես եկել դոկտոր Ռուբեն Գալիչյանը, որից հետո պատասխանել է լսարանին հետաքրքրող հարցերին: Միջոցառման վերջում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ ի պատիվ հայ և ավստրիացի գիտնականների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am