Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
19:14, 29 Նոյեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համաշխարհային այդ համաժողովին հրավիրված են մասնակցելու ավելի քան 130 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում