Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ղազախստանի ԱԳՆ-ն դատապարտել է Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումը

Ղազախստանի ԱԳՆ-ն դատապարտել է Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ,  29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը դատապարտում է Մալիի Կիդալ քաղաքում նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի առաքելության բազայի վրա կատարված հարձակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Պաշտպանելով ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր դրույթները` Ղազախստանը հայտարարում է, որ միջազգային գլխավոր կազմակերպության խաղաղարար ուժերի դեմ հանցանքը պետք է ընկալվի որպես խաղաղության և հաշտության դեմ ուղղված գործողություն»,-նշված է փաստաթղթում: Ղազախստանը կոչ է անում «համայն մարդկության ջանքերը միավորել այդ երևույթի դեմ պայքարում» և հանդես է գալիս «ՄԱԿ-ի հովանու ներքո ահաբեկչության դեմ պայքարի միասնական ցանցի ստեղծման օգտին»:

Շաբաթ օրը զինյալները կրակ են բացել Մալիի Կիդալ քաղաքի հյուսիսում գտնվող ՄԻՆՈւՍՄԱ բազայի վրա: Արդյունքում մահացել է երկու գվինեացի խաղաղապահ, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձ: Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը, տուժել են քսան խաղաղապահներ, այդ թվում 4-ը ծանր վիրավորվել են:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am