Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Սդղի գյոլ»-ի քրեական գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

 «Սդղի գյոլ»-ի քրեական գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության 
դատարան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործը նոյեմբերի 27-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն` Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանները մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործը քննելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը:

Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով և 113-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, իսկ Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով:

Յուրի Մանուչարյանն ու Դերենիկ Հակոբյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը: Շահում Դավթյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը (այն կիրառվում է միայն անձի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու դեպքում-խմբ.), իսկ Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանների նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Տիգրան Խաչատրյանը` նոր հանգամանքների ի հայտ գալու հիմնավորմամբ, հոկտեմբերի 1-ին ազատ էր արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am