Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դատարանը բավարարեց հանցախմբի 21 անձանց կալանավորման միջնորդությունները

Դատարանը բավարարեց հանցախմբի 21 անձանց կալանավորման միջնորդությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի 21 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունները: Այս մասին հայտնեց դատարանում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այցելել Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով սեփական նախաձեռնությամբ էր եկել դատարան` ստուգելու որքանով են պաշտպանվում ծանր հանցագործություններ կատարելու մեջ  կասկածվող զինված խմբի անդամների իրավունքները:

21 անձանց թվում էին հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, Գյումրու Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, որպես քույրեր ներկայացող Ասյա Մկրտչյանը և Մարինե Կատանյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստացանցի համակարգող Արման Հայրապետյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ, պարզել է, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից ԻսպանիայիԹագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր ևառանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականումչաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտիմասնակիցներ:

Հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդփողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:

2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարվածխուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ,նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ,փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]