Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը ճանաչվել է «Լավագույն կին դերակատար»

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը ճանաչվել է «Լավագույն կին դերակատար»

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 19-26-ը կայացել է ԱՊՀ և Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային երկրորդ ֆորումը: Իրադարձությանը ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ մասնակցել են երիտասարդ թատերական գործիչներ

Գոռ Մարգարյանը, Անուշ Ասլիբեկյանը, Անահիտ Մութաֆյանը,Նելլի Բարսեղյանը, Ալինա Ալեքսանյանը, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Մեղրի համը» ներկայացումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից, ֆորումին մասնակցել են նաև միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և միության քարտուղար Սոնա Մելոյանը: Ֆորումի 8 օրերի ընթացքում ցուցադրվել է 14 բեմադրություն՝ ստեղծված 13 երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Էստոնիայի թատրոնների երիտասարդ բեմադրիչների կողմից. ներկայացումներն ընտրել է փորձագետների խորհուրդը:

Ֆորումի շրջանակներում ռուսաստանյան հեղինակավոր մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ երիտասարդ բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների համար: Բեմանկարիչների լավագույն աշխատանքները ցուցադրվել են «Բեմանկարչական կոլաժ» ("Сценографический коллаж”) խորագիրը կրող ցուցահանդեսին: Իսկ երիտասարդ դրամատուրգների լավագույն պիեսները հրատարակվել են հատուկ ժողովածուում:

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի՝ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում: Ֆորումի փորձագետների խորհուրդը նախագահում էր հանրաճանաչ ռեժիսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մաստերսկայա» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գրիգորի Կոզլովը, խորհրդի կազմում էին ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Վինոգրադովը, թատերագետ, «Նովայա Գազետա» ("Новая Газета”) թերթի մշակութային մեկնաբան Ելենա Դյակովան, դերասան Անդրեյ Կուզիչևը,արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռիչարդ Սմոլսկին, ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը:

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումն առաջին անգամ անցկացվել է 2012-ին Քիշնևում (Մոլդովա):

Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան և Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան Միջազգային թատերական փառատոնը` գլխավոր տնօրեն Վալերի Շադրինի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am