Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմաբանները Շեքսպիրի կյանքի նոր մանրամասներ են բացահայտել

Պատմաբանները Շեքսպիրի կյանքի նոր մանրամասներ են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի հնագետներն ասում են, որ Ուիլյամ Շեքսպիրի քանդված տան տեղում կատարված պեղումները կարող են լույս սփռել նրա կյանքի առանձին հանգամանքների վրա:

Նրանք պարզել են, որ Սթրաթֆորդ-ափոն-Էյվոնում գտնվող «Նյու Փլեյս» նստավայրում՝ դրամատուրգի բնակության վերջին վայրում, եղել Է 20 սենյակ, ներառյալ մեծ խոհանոց եւ գարեջրի գործարան: Դա, փորձագետների կարծիքով, վկայում Է տանտիրոջ բարձր կարգավիճակի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Shakespeare Birthplace Trust ընկերության ներկայացուցիչ Փոլ Էդմոնսոնն ասել Է, որ Շեքսպիրն ինքը նման Էր մի մարդու, որը նախընտրում Էր ապրել մայրաքաղաքից հեռու, իսկ Լոնդոն Էր մեկնում գործերի բերումով:

Նրա խոսքով՝ վերջին 26 պիեսներից ցանկացածը կարող Էր գրված լինել այս տանը, որտեղ նա ապրել Է 1597 թվականից մինչեւ իր կյանքի վերջը՝ 1616 թվականը:

Շենքը քանդվել Է 1759 թվականին՝ նրա այն ժամանակվա տիրոջ կողմից, որին դուր չԷր գալիս տան նկատմամբ Շեքսպիրի երկրպագուների ուշադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am