Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաղդալյանը հույս ունի, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասնակից ուժերը օրենքի սահմաններից դուրս չեն գա

 Նաղդալյանը հույս ունի, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասնակից ուժերը 
օրենքի սահմաններից դուրս չեն գա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ժողովրդավարական երկիր է,  և յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքի շրջանակներում իրականացնել քաղաքական ակցիա: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե դեկտեմբերի 1-ից «Նոր Հայաստան» նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրել և պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության: «Մենք կարծում ենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակից բոլոր քաղաքական ուժերը մնալու են օրենքի շրջանակներում, և չեն լինելու ուժեր, որոնք փորձելու են շրջանցել օրենքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նաղդալյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է լինի հնարավորինս օրինակելի, թափանցիկ և արդար: «Մենք համոզված ենք, որ արդյունքում մենք ունենալու ենք լեգիտիմ արդյունք և օրինակելի հանրաքվե, և որևէ այլ զարգացումներ, գոնե մեր կողմից, տեղի չեն ունենա»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Նաղդալյանը նկատեց, որ այն բավականին ակտիվ է, ինչի շնորհիվ ավելի շատ քաղաքացիներ են իրազեկվում սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին:

Հարցին՝ «այո»-ի կողմնակիցներն են շատ, թե «ոչ»-ի, Նաղդալյանը պատասխանեց, որ այս պահին դրա որոշելու ժամանակը չէ՝ նկատելով, որ դա ցույց կտա միայն հանրաքվեն: Նա հերքեց ընդդիմադիրների պնդումները, թե ՀՀԿ-ն հանրությունից թաքցնում է սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում բնակչության 75 տոկոսը դեմ է բարեփոխումներին: «Մեր մեր հանրությունից թաքցնելու որևէ բան չունենք և նման ցանկություն էլ չունենք»,- եզրափակեց Նաղդալյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am