Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռուսաստանում զանգվածային ծեծկռտուքից 19-ամյա հայ է տուժել

Ռուսաստանում զանգվածային ծեծկռտուքից 19-ամյա հայ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով տուժել է 19-ամյա Գևորգ Ղազարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցը, ծեծկռտուքին մասնակցել է 40-ից ավելի մարդ, նրանից տասը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են վնասվածքաբանական բուժանմունք: Հոսպիտալացվածների թվում է նաև հայ երիտասարդը:

Ինչպես պատմել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը, քաշքշուկի պատճառը նախօրեին ծագած վեճն է եղել, երբ մի քանի երիտասարդներ բախվել էին այգում: «Մենք ընկերներով զբոսնում էինք ատրակցիոնների զբոսայգում: Մեզ հանդիպակաց երեք անծանոթ էին գալիս, որոնցից մեկը հարբած էր: Նա հրեց մեզնից մեկին եւ փորձեց կռիվ սադրել»,- ասել է նա: Հաջորդ օրը վիճաբանությունը շարունակվել է սոցիալական ցանցում, և կողմերը պայմանավորվել են հանդիպել Տրակտորոզավոդսկի ատրակցիոնների զբոսայգում:  Պայմանավորվածության վայր է եկել մի կողմից 11, մյուս կողմից՝ 30 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am