Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռուսաստանի բոլոր տուրօպերատորները չեղյալ են հայտարարել չարտերային թռիչքները Թուրքիա

Ռուսաստանի բոլոր տուրօպերատորները չեղյալ են հայտարարել չարտերային թռիչքները Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի բոլոր տուրօպերատորները չեղյալ են հայտարարում չարտերային թռիչքները Թուրքիա եւ արդեն դադարեցրել են այդ երկիր ուղեգրերի վաճառքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցության փոխնախագահ Դմիտրի Գորինը, որի խոսքը մեջբերել Է ՌԻԱ Նովոստին:

«Ներկայում բոլոր տուրօպերատորները չեղյալ են հայտարարում չարտերային թռիչքները եւ դադարեցրել են տուրերի վաճառքը: Նրանք, ովքեր արդեն մեկնել են, շարունակում են իրենց հանգիստը, նրանց վաղաժամկետ չի պլանավորվում դուրս բերել»,- ասել Է նա:

Թուրքիա ուղեգրերի վաճառքը դադարեցրել են TEZ Tour, «Նատալի Տուրս», Coral Travel, «Բիբլիո Գլոբուս» օպերատորները: Բացի այդ, «Պեգաս Տուրիստիկ» տուրօպերատորը չեղարկել Է արդեն վաճառված ուղեգրերն ընդհուպ մինչեւ դեկտեմբերի վերջը:

Ռոստուրիզմը նոյեմբերի 24-ին խորհուրդ Է տվել տուրիստական ընկերություններին՝ կասեցնել Թուրքիա ուղեգրերի վաճառքը՝ նկատի առնելով ահաբեկչության սպառնալիքն այդ երկրի տարածքում: Նույն օրը ՌԴ ԱԳ նախարարությունն առաջարկել Է ռուսաստանցիներին՝ հրաժարվել Թուրքիա ուղեւորություններից: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքը պակաս չԷ, քան Եգիպտոսում:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am