Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ովքե՞ր են զինված հանցախմբի հավանական անդամները

Ովքե՞ր են զինված հանցախմբի հավանական անդամները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ և խումբը հավաքագրող Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված է «Վարդանանց Իշխան» կեղծանունով և «Հայոց վահան»-ի անվան ներքո Youtube ցանցի միջոցով տարածել է տեսանյութեր, որտեղ խոսել է Քեսաբի ազատագրության գործում իբր իր մասնակցության մասին:

Այն առանձնատանը, որտեղ վնասազերծել են հանցավոր խումբը, գտնվել է երիտասարդ աղջկա լուսանկար, ով «Ֆեյսբուք»-ում գրանցված է որպես Նելլի Մինասյան և տարածել է «Հայոց վահանի» խորհրդանշանի նկարը:

Առանձնատանը գտնվել են Հայաստանի պետական դրոշի վրա «Հայոց վահանի» խորհրդանիշով բազմաթիվ նկարներ` կասկածի տեղիք չտալով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ հիշատակվող Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ով ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, նույն «Հայոց վահան» կազմակերպության ներկայացուցիչն է:

ՀՀ պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է «Հայոց վահան մեկ» մարզամշակութային ՀԿ, որի գրանցման ամսաթիվը նշված է 2015թ. հուլիսի 24-ը: Ի դեպ, որպես կազմակերպության համահիմնադիրներ գրանցված են Արթուր Վալերիկի Վարդանյանը և Ստեփան Աշոտի Սումբուլյանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներփամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]