Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խոցվել. անձնակազմը ողջ է մնացել

Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խոցվել. անձնակազմը ողջ է մնացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարածքում նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմը ողջ է մնացել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդել է The Daily Star-ը` վկայակոչելով «Հզբոլլահ» շարժման ռազմաբժշկական կենտրոնը:

Թերթն ընդգծել է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է հյուսիսային Լաթաքիայում: Դրանից հետո ուղղաթիռը կատարել է արտակարգ վայրէջք: Ողջ անձնակազմը ողջ է մնացել և լքել ուղղաթիռը:

Syrian Observatory for Human Rights-ի տեղեկություններով` ուղղաթիռին է դիպչել հակատանկային հրթիռ, որը բաց են թողել ռազմական ընդդիմության ուժերը:

ՌԴ պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը խոցված ուղղաթիռի հետ կապված դեռևս չկա, նաև չկա դեպքի հաստատման պաշտոնական տեղեկատվություն:

Ռուսական ուղղաթիռը խոցվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ սիրիա-թուրքական սահմանին կործանվեց ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական զինվորականները հայտնել են, որ խոցել են ինքնաթիռը, քանի որ այն խախտել է Թուրքիայի օդային սահմանները: Պաշտոնական Մոսկվան հերքել է ինքնաթիռի կողմից Թուրքիայի սահմանները խախտելու լուրերը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am