Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵԱՏՄ-ն կսկսի ուսումնասիրել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը. Պուտին

ԵԱՏՄ-ն կսկսի ուսումնասիրել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Իրանը մտադիր են ուժեղացնել առեւտրական կապերի դինամիկան՝ ուշադրություն դարձնելով ապրանքային անվանացանկի դիվերսիֆիկացմանը, ավելի լայնորեն օգտագործել ազգային արժույթները փոխհաշվարկներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թեհրանում լրագրողներին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Նա նաեւ հայտնել է, որ կողմերն ակտիվացնելու են  արդյունաբերական կոոպերացումը: «Ռուսաստանը պատրաստ է այդ նպատակով պետական արտահանական վարկ հատկացնել 5 մլրդ դոլարի չափով»,- ասել է նա եւ հավելել, որ երկկողմ համագործակցության համար 35 առաջնային նախագիծ է ընտրվել էներգետիկայի, շինարարության, ծովային տերմինալների, երկաթուղիների եւ այլ բնագավառներում:

ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը գործնական ոգով կսկսի ուսումնասիրել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը:

«Եվրասիական տնտեսական միությունը գործնական ոգով կսկսի Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորությունների ուսումնասիրումը»,- ասել է Պուտինը:

Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանին կօգնի վերապրոֆիլավորել միջուկային արտադրությունները՝ խաղաղ նպատակներով արտադրանք թողարկելու համար: «Մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցությունը ատոմային էներգետիկայում»,- հավելել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am