Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը մեծահասակներին համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներ կփոխանցի

 Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը մեծահասակներին համակարգչից օգտվելու 
տարրական գիտելիքներ կփոխանցի

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն ավագ սերնդի ներկայացուցիչների համար համակարգչային բազային գիտելիքների ձեռք բերման ծրագիր է նախաձեռնել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, այս դասընթացին մասնակցելու արդյունքում մեծահասակները կկարողանան ինքնուրույն հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն), կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով և այլն:

Դասընթացին միանալու համար համակարգչային գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այս դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու որևէ գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն մեծ ցանկություն ձեռք բերելու համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում:

Դասընթացին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը գործում է 2011թ նոյեմբերից: Այն տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am