Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանն օտարեկրյա ներդրողներին արտոնյալ պայմաններով հասանելիություն է ապահովում դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ

 Հայաստանն օտարեկրյա ներդրողներին արտոնյալ պայմաններով հասանելիություն է 
ապահովում դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահամանյան ներդրողները, արտադրական գործունեություն ծավալելով Հայաստանում, հնարավորություն են ստանում արտոնյալ պայմաններով օգտվել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրոպական միության խոշոր շուկաներից: Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որին հաջողվել է զրոյական մաքսատուրքերով, առանց մաքսային ձևակերպումների և անդամի համար նախատեսված ազատական պայմաններով հասանելություն ապահովել դեպի ԵԱՏՄ շուկա` միաժամանակ պահպանելով ազատ և արտոնյալ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ: Միաժամանակ Հայաստանն ակտիվորեն զարգացնում է առևտրատնտեսական հարաբերությունները արևմտյան խոշորագույն տնտեսություններից Միացյալ Նահանգների հետ` հաջողությամբ ավելացնելով արտահանման ծավալները դեպի Միջին Արևելքի երկրներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը` այս համատեքստում առանձնակի կարևորելով այս շաբաթ Երևանում անցկացված հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումները և, մասնավորապես, Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը: «Այս խորհուրդը նորություն է մեզ համար և՛ հայ-ամերիկյան հարաբերությունների, և՛ նմանատիպ այլ կառույցների տեսանկյունից: Նախկինում Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առևտրին և ներդրումներին ուղղված երկկողմ ձևաչափ չի ունեցել: Ինչպես նաև, ի տարբերություն Հայաստանի` մյուս միջպետական և միջկառավարական պաշտոնական ձևաչափերի, հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքներին անմիջականորեն ներգրավված է նաև մասնավոր հատվածը»,- նշեց Մելքոնյանը:

Նախարարի առաջին տեղակալի խոսքով ` մեկ ամբողջ օր տևած քննարկումների նպատակն էր խթանել երկկողմ առևտրային և ներդրումային համագործակցությունը, Միացյալ Նահանգներից դեպի մեր տնտեսություն, գործարար հատված ներդրումների ավելացումը:  Հայկական կողմը հատկապես շահագրգռված է ավելացնել Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանման ծավալները դեպի ամերիկյան շուկա, խթանել  աևտահանվող ապրանքատեսակների  դիվերսիֆիկացումը: «Մենք հատուկ ուշարդրություն ենք դարձնում Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանվող տեսականու ավելացման վրա, որը կբերի աճի ավելի կայուն և կանխատեսելի տեմպերի, իսկ հատագայում` արտահման ավելի մեծ հնարավորությունների»,- ասաց նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով` Հայաստանը լուրջ ներուժ ունի ավելացնելու ալյումինե նրբաթիթեղի, վերամշակված սննդի արտադրանքի, մեքենաշինական  արտադրանքի և թեթև արդյունաբերության ապրանքատեսակների արտահանման ծավալները դեպի ԱՄՆ: Իսկ ՏՏ ոլորտում ստեղծվող արտադրանքի գերակշիռ մասն ուղղված է հենց Միացյալ Նահանգներ:

Ինչ վերաբերում է Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար հավասար և գրավիչ պայմանների ստեղծմանը, Մելքոնյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր օտարերկրյա պետոնցիալ ներդրող Հայաստանում օգտվում է առնվազն նույն պայմաններից,  ինչ որ ՀՀ քաղաքացիները կամ այստեղ գրանցված ռեզիդենտ ընկերությունները: «Որևէ սահմանափակում չկա օտարերկրյա ներդրողների համար, նրանք օրենքով պաշտպանված են այստեղ գործունեություն իրականացնելու համար: Իրավասու են իրենց բիզնեսում լինել միակ սեփականատերը և միանձնյա որոշումներ ընդունել իրենց տնտեսական առևտրային գործունեությունը ծավալելու համար: Այս ամենը նաև պետք է հասցնել ամերիկյան բիզնեսին»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am