Տնտեսություն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի էլեկտրահաղորդման գծերի կառուցումը հարևանների հետ. Վաչե Գաբրիելյան

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի էլեկտրահաղորդման գծերի կառուցումը հարևանների հետ. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահնագների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրն ավելի մեծ ազդեցություն կունենա ներդրումների հոսքի, քան առևտրաշրջանառության վրա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական ամենամյա հանդիպմանը լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Այս պահին մեր խնդիրն այն չէ, որ կրկնակի հարկումը որևէ խոշոր ներդրում է խոչընդոտել ՀՀ-ում: Կրկնակի հարկման բացառման հետաձգումը պայմանավորված է եղել նրանով, որ այն էական ազդեցություն չի ունեցել»,- ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ նոյեմբերի 19-ի նիստում առավել մանրամասն քննարկվելու է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի հարցը:

Ամերիկյան կողմի առաջարկով քննարկումներն ընթանում են` դիտարկելով կոնկրետ հոդվածներ և դեպքեր` հասկանալու համար իրական ներդրումներին խանգարող հանգամանքները և դրանց տրվելիք համապատասխան լուծումները:

Փոխվարչապետի խոսքով` Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրաշրջանառության ծավալները հասնում են տասնյակ միլիոնավոր դոլարների:

2014 թվականին ԱՄՆ-ից ներմուծման ծավալը կազմել է 133370.5 հազար ԱՄՆ դոլար, արտահանումը` 87 մլն 546 հազար ԱՄՆ դոլար:

Գաբրիելյանը հույս հայտնեց, որ ծավալված քննարկումները կնպաստեն առևտրաշրջանառության ավելացմանը: «Քոնթուր Գլոբալ» ամերիկյան ընկերության` Հայաստան մուտքով կավելանա նաև որոշակի տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումը»,- ասաց նա` հավելելով, որ ԱՄՆ-ը խիստ կարևորում է Հայաստանի`հարևանների հետ իրականացվող ծրագրերը և ողջունում էլեկտրահաղորդմանգծերիկառուցումը:

Այս շաբաթը նշանավորվեց հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումներով, որոնց օրակարգում երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խորացումն էր։ Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական ամենամյա հանդիպումը, իսկ մինչ այդ`նոյեմբերի 17-ին տեղի էր ունեցել Առեւտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը։ Նորաստեղծ Խորհրդի գործունեությունն ուղղված է բացառապես առեւտրային կապերի ընդլայնմանը, մինչդեռ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը դիտարկում է երկու երկրների տնտեսական հարաբերություններն ավելի լայն համապատկերում։ Այս տարի աշխատանքային խումբը քննության առավ համագործակցությունը միասնական հարկային օրենսգրքի ընդունման շուրջ եւ մասնակցությունը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ծրագրերին։ Քնարկվեց նաեւ Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, այդ թվում՝ առավել խորը տարածաշրջանային ինտեգրման հարցը, ինչպես նաեւ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ատոմակայանի արդիականացման գործում։ Միջկառավարական աշխատանքային խմբի օրակարգում էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների՝«բաց երկնքի» քաղաքականության շուրջ քննարկումները, Հայաստանի հնարավոր անդամակցությունը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։

16 տարի առաջ ձեւավորված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն իր ամենամյա հանդիպումներով ձգտում է ամրապնդել տնտեսական հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում