Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Միայն երկակի ստանդարտների բացակայությունը հնարավորություն կտա ոչնչացնել ահաբեկիչներին

Միայն երկակի ստանդարտների բացակայությունը հնարավորություն կտա ոչնչացնել 
ահաբեկիչներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը ոչնչացնելու է ռուսական A321 ինքնաթիռի կործանումը կազմակերպած և իրականացրած ահաբեկիչներին ` անկախ նրանց գտնվելու վայրից և հանցագործության վաղեմության ժամկետից:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պատկան մարմիններին հանձնարարել էր գտնել և պատժել այդ զարհուրելի հանցագործության կազմակերպիչներին: Միևնույն է, թե նրանք որտեղ թաքնված կլինեն, սա վաղեմության ժամկետ չունի: Ռուսաստանի Դաշնության դեմ ահաբեկչություն իրականացրած անձինք կամ ոչնչացվել են, կամ էլ ազատազրկվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվա-Երևան-Աստանա-Քիշնև տեսակապի ձևաչափով կազմակերպված ասուլիսին հայտնեց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը` հավելելով, որ ահաբեկչությունն ազգություն չի ճանաչում, և դրան անմիջականորեն կարող է բախվել յուրաքանչյուր երկիր, քանի որ աշխարհի ոչ մի կետ այդ ամենից ապահովագրված չէ: «Միայն բարի կամքի դրսևորումն ու երկակի ստանդարտների բացակայությունը հնարավորություն կտան ոչնչացնել ահաբեկիչներին»,-ընդգծեց պաշտոնյան:

Բանախոսի դիտարկմամբ, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումն Արևմուտքի անհեռատես քաղաքականության արդյունքն է: «Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայում իրականացվող գործողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ`ոչնչացնել ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումները, իսկ արևմտյան պետությունները պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, մինչդեռ նախևառաջ պետք է ոչնչացնել ահաբեկիչներին»,-շեշտեց Ժելեզնյակը: 

Ահաբեկչությունը մերժող պետությունները պետք է լայն կոալիցիա կազմեն այդ չարիքի դեմ պայքարելու համար, համաշխարհային հանրակցությունը պետք է տարաձայնությունները հաղթահարելու ընդունակություն դրսեւորի ընդհանուր սպառնալիքին՝ ահաբեկչությանը դեմ հանդիման: Այդ մասին ասված է օտարերկրյա խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՌԴ Դաշնության խորհրդի հղած ուղերձում, որն ընդունվել Է միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում ջանքերը միավորելու անհրաժեշտության կապակցությամբ:

«Այսօր ահաբեկչությունը անարգել հաղթահարում Է պետական սահմաններն ու տարածվում ամբողջ աշխարհում,-ասված Է ուղերձում: Մարդկությանը գլոբալ մարտահրավեր Է նետված, որին մոլորակի ոչ մի պետություն ի վիճակի չԷ պատասխանել միայնակ,-նշել են սենատորները:-Ահաբեկչությանը համալիր կերպով հակազդելու նպատակով անհրաժեշտ Է միավորել միջազգային հանրակցության բոլոր անդամների ջանքերը, ստեղծել բռնի ծայրահեղականությունը մերժող եւ ընդհանուր չարիքի նկատմամբ հաղթանակի հասնելու գործում իրենց ավանդը ներդնելու պատրաստ պետությունների լայն կոալիցիա»,- հայտարարել են նրանք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am