Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԼՂՀ նախագահը չի պատրաստվում Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին. խոսնակ

ԼՂՀ նախագահը չի պատրաստվում Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել 
Ռուսաստանին. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի հայտարարել, որ պատրաստվում է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը` պարզաբանելով մամուլում բուռն քննարկվող մի տեղեկություն, ըստ որի` Բակո Սահակյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին տրամադրելու ղարաբաղյան իշխանությունների պատրաստակամության մասին: «Նախագահը չի ասել, որ պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում: Նա խոսել է օդանավակայանի հնարավոր մասնակցության, ոչ թե տրամադրման մասին: Նախագահն ասել է, որ եթե օդանավակայանն սկսի ամբողջությամբ շահագործվել, միգուցե քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը»,- նշեց մամուլի խոսնակը:

Անդրադառնալով «Ռեգնում» գործակալության հրապարակմանը` Բաբայանը նշեց, որ գործակալությունը նման բան գրել է, որպեսզի իր նյութերն ավելի շատ ընթերցվեն, հնչել է հարց, եղել է պատասխան, որ երբ օդանավակայանը շահագործվի, հնարավոր է քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը: Սակայն դա ապագայի խնդիր է և պետք չէ շտապել:

Գործակալությունը նոյեմբերի 12-ին տեղեկատվություն էր հրապարակել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդնավակայանը հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին տրամադրելու պատրաստակամություն է հայտնել:  Հայտարարությունը տարածվել է հայկական ու ռուսական մի շարք լրատվամիջոցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am