Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանը և Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային անվտանգության բնագավառում

Հայաստանը և Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային անվտանգության բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային անվտանգության ոլորտում:  Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության վերաբերյալ: Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումը  պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է կատարում ռուսական «Ռոսատում» ընկերության հետ, ինչպես հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման, այնպես էլ պլանավորված նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ: «Այս առումով նման համաձայնագրերը պարտադիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս անվտանգության բնագավառում կանոնակարգել համատեղ աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գալստյանը:

Փոխնախարարը մանրամասնեց, որ որ համաձայնագրով ՌԴ-ն՝ ի դեմս «Ռոսատոմ» ընկերության, աջակցելու է Հայաստանին և հնարավորություն է տալու ապահովել միջուկային անվտանգության  ենթակառուցվածքի կատարելագործումն աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ժամանակ, ներքին անվտանգության հատկանիշներով, նորարական միջուկային էներգետիկ տեղակայանքների մշակման, կադրերի պատրաստման, ճգնաժամային կենտրոնի համակարգի ստեղծման ուղղությամբ: «Այս համաձայնագրի շրջանակներում մենք կկարողանանք անմիջապես կանոնակարգել և կազմակերպել մեր աշխատանքները «Ռոսատոմ»-ի հետ, որի արդյունքում աշխատելու է մեր ատոմակայանը»,- եզրափակեց Արեգ Գալստյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am