Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը չպետք է վերածվի հակամարտության

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը չպետք է վերածվի հակամարտության

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շտաբը իր գործողությունները համակարգում է «Հանրապետական» կուսակցության «Այո»-ի շտաբի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Մենք քարոզելու ենք, որ մեր բնակչությունը դեկտեմբերի 6-ին «Այո» ասի Սահմանադրական փոփոխություններին: «ՍԻՄ» կուսակցության Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շտաբը, որը ղեկավարում է կուսակցության փոխնախագահ Արտակ Գրիգորյանը, Հայաստանի բոլոր մարզերում ունի իր բաժանմունքները»,-նշեց նա ` հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը առաջարկություն է, տեսալական է մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որը ոչ մի դեպքում չպետք է վերածվի «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների հակամարտության:

Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի գործողություններին` Հայկ Բաբուխանյանն ասաց հետևյալը. «Ես կցանկանայի, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում մեր ընդդիմախոսները ներկայացնեին հիմնավորված փաստարկներ: Մենք համոզված ենք, որ երկու կողմերի միջև պետք է ծավալվի առարկայական և փաստարկված բանավեճ»:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Ազգային ժողովի երկու խոշոր ուժեր` «Հանրապետական» և ԲՀԿ խմբակցությունները աջակցում են փոփոխությունների անցկացմանը, նրանց է միացել նաև «Դաշնակցություն» խմբակցությունը: Փոփոխություններին դեմ են հանդես եկել «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում