Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հայ պատանի է զոհվել

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հայ պատանի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում` Ղամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ պատանի է զոհվել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Զոհվածը Արմեն Ժիրայր Ավետիսյանն է, ով իր ծնողների հետ ցամաքային ճանապարհով փորձել էր մուտք գործել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցի հետևանքով:

Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 23-ին, Ղամիշլիի հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում:

Սիրիայում շուրջ հինգ տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am