Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն հաստատեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցառումների ժամանակացույցը

ԿԸՀ-ն հաստատեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցառումների 
ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստոում հաստատեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հնարաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն ներկայացված ժամանակացույցի` համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու և հանրային իրազեկումների նպատակով հանրաքվեի դրվող սահմանադրության նախագիծը պետք է հրապարակվի մինչև 2015 թվականի հոկտեմբեր 17-ը:

Հանրաքվեի քարոզչության ժամանահատվածն սկսվում է 2015 թվականի հոկտեմբերի 10-ից և ավարտվում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին:

Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում եթերաժամ տրամադրող հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները` անկախ սեփականության ձևից, իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը պետք է հրապարակեն հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Հետևաբար, ժամկետը լրանում է 2015 թվականի հոկտեմբերի 19-ին:

Տեղամասերը կկազմավորվեն մինչև 2015 հոկտեմբերի 22-ը, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կփակցվեն տեղամասային կենտրոննում քվերակությունից 40 օր առաջ` 2015 թվականի հոկտեմբերի 17-ին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին:          


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am