Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիան պետք է իր տեղն ամրապնդի իբրեւ միջազգային դերակատար. Միկայել Ժան

Ֆրանկոֆոնիան պետք է իր տեղն ամրապնդի իբրեւ միջազգային դերակատար. Միկայել Ժան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել ժանը շեշտեց, որ Հայաստանը հանդիսանում է խորհրդանիշ, որտեղ հիշողությունը պահպանվում է, կրած տառապանքի կնիքը չի վերանում: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, ըստ նրա, միաժամանակ Հայաստանը նաեւ հույսի խորհրդանիշ է, որ կարողացել է վերածնվել ինքն իր համար եւ աշխարհի առջեւ: «Հայաստանն ունի մշտապես առաջ գնալու հատկություն»,- ասաց Ժանը` շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար:

Խոսելով Ֆրանկոֆոնիայի ծրագրերի մասի, Միկայել Ժանը շեշտեց, որ կազմակերպությունը պետք է նպաստի նոր ճանապարհների բացմանը, նոր լուծումներ գտնելուն, ինչը դյուրին չէ, եւ դիմագրավում է  բազմաթիվ մարտահրավերների: «Ֆրանկոֆոնիան իր տարածքի բազմազանությամբ եւ ընդլայնվածությամբ է յուրահատուկ եւ հրատապ հարցերի կենտրոնում է: Շատ բան ենք ակնկալում. Ֆրանկոֆոնիան ոչ միայն պետք է  համախմբի եւ ամրապնդի համերաշխությունը, այլեւ ամրապնդի իր տեղը իբրեւ միջազգային կարեւոր դերակատար եւ գործընկեր: Այս ակտիվ դիվանագիտությունը, որը երբեմն իմ գործընկերները անվանում են հիպերակտիվ դիվանագիտություն, պետք է շարունակի սերտ աշխատել բոլոր միջազգային կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ: Ֆրանկոֆոնիան պետք է խոսի մեկ միասնական ձայնով: Աշխարհի խնդիրները ֆրանկոֆոնիայինն են»,- ընդգծեց Ժանը` հավելելով, որ Ֆրանկոֆոնիան բոլոր ճակատներում է եւ անելու շատ բան ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am