Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայ Ֆեստ» փառատոնը հատեց եզրագիծը

«Հայ Ֆեստ» փառատոնը հատեց եզրագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Ֆեստ»-ի ծրագիրը լուրջ և բովանդակալից էր, և քանակով և որակով, կար հանդիսատես, որ հասկանում էր, ինչու է եկել թատրոն: Հոկտեմբերի 9-ին, փառատոնի փակմանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը:

Երևանյան 12 բեմահարթակներում ցուցադրվեցին ավելի քան 70 ներկայացումներ: Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների թատրոններ, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման,  կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն  այս տարի անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը: 13-րդ ««Հայ Ֆեստ»-ը կրում էր «Զգացողությունների թանգարան» խորագիրը և  հյուրընկալել էր 26 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Շվեցարիայից, Կանադայից, Լեհաստանից, Լեբանանից, Իսրայելից, Լիտվայից, Հունգարիայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Էստոնիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am