Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ պետդեպը մտահոգ է Թուրքիայում ԶԼՄ-ների ազատությունների սահմանափակման առնչությամբ

ԱՄՆ պետդեպը մտահոգ է Թուրքիայում ԶԼՄ-ների ազատությունների սահմանափակման 
առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ կրկին իր մտահոգությունն է հայտնել երկրում իշխանությունների գործողությունները քննադատող ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող հետապնդումնհերի առնչությամբ:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի կայքը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:

Նա  նաև անհանգստություն է հայտնել խոսքի ազատությունը սսահմանափակելու նպատակով դատական հետաքննություններ իրականացնելու փաստի առնչությամբ: «Ինչպես նախկինում, մենք Թուրքիային կոչ ենք անում հարգել մեդիայի ազատությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են Թուրքիայի սահմանադրությունում: Մենք ցանկանում ենք տեսնել ազատ, արդար և հավատ ներշնչող ընտրություններ: Մենք ցանկանում ենք ականատեսը լինել նրա, որ Թուրքիայում յուրաքանչյուրի ձայնը մասնակցում է սեփական ապագայի կառուցմանը: Սա կարևոր է մեզ համար: Եվ, որ ավելի կարևոր է, մենք հավատում ենք, որ դա կարևոր է թուրք ժողովրդի համար»,- ասել է Քիրբին:

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015 թվականի նոյեմբերի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am