Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ադրբեջանն արտաքսել է Amnesty International-ի երկու աշխատակցի

Ադրբեջանն արտաքսել է Amnesty International-ի երկու աշխատակցի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության ներկայացուցիչներն արտաքսվել են Ադրբեջանից:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Կազմակերպության երկու աշխատակիցներին, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են եղել, Բաքվի օդանավակայանում կանգնեցրել են անվտանգության աշխատակիցներն ու պահանջել նրանց անձնագրերը: Ժամեր անց Amnesty International-ի աշխատակիցներն արտաքսվել են Ադրբեջանից: Կազմակերպության անդամներն ավելի վաղ Ադրբեջանի իշխանություններին տեղեկացրել էին իրենց ներկայացուցիչների այցի մասին, սակայն որևէ պատասխան չէին ստացել: Amnesty International-ի անդամները կատարվածը հատկապես մտահոգիչ են համարում Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից առաջ:

«Այդ ի՞նչ մութ գաղտնիքներ է փորձում Ադրբեջանի կառավարությունը թաքցնել արտաքին աշխարհից երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Իրավապաշտպան կազմակերպության անդամների արտաքսումը դարձավ լրացումը լրագրողների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների տխուր ցուցակի, ովքեր իրենց աշխատանքը կատարելու համար թիրախավորվել են կամ ձերբակալվել»,- նշել է կազմակերպության՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալուզենը:

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ սա արդեն 2-րդ նմանօրինակ դեպքն է: 2015 թվականի հունիսին՝ Եվրոպական խաղերին ընդառաջ ևս իրավապաշտպան կազմակերպության անդամներին արգելվել էր մուտք գործել երկիր: Amnesty International-ը նշել է նաև, որ ներկայում Ադրբեջանում կա շուրջ 20 քաղբանտարկյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am