Քաղաքականություն

Կանադայում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով

2 րոպեի ընթերցում

Կանադայում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Նյու Բրունսվիք նահանգի Մոնկտոն քաղաքում Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո հոկտեմբերի 1-4-ը կայացել է 6-րդ հայկական փառատոնը: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փառատոնը մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմամբ, որի շրջանակներում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ու Մոնկտոնի քաղաքապետ Ժորժ ԼեԲլանկը բացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը և տնկել են հիշատակի ծառը:

Փառատոնի մշակութային ծրագրում ներկայացվել են հայկական երգ ու պար «Զուլալ» ակապպելլա եռյակի և Մոնրեալի «Գառնի» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի, սոպրանո Ալին Քութանի և ուրիշների կատարումներն ու հայ նկարիչ Կարեն Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսն ու ֆիլմերի ցուցադրություն:

Փառատոնի օրերին Մոնկտոնի համալսարանում կայացել է միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները» խորագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում