Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանցին սպանել է Եվրոպայի ուկրաինացի չեմպիոնին

Ադրբեջանցին սպանել է Եվրոպայի ուկրաինացի չեմպիոնին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանական բռնցքամարտի (մուայ թայ) գծով միջազգային սպորտի ուկրաինացի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Լաշչենկոյի սպանության կասկածանքով Վասիլեւսկի շրջանում (Սանկտ Պետերբուրգ) ձերբակալվել է Ադրբեջանի 24-ամյա քաղաքացի Բաբեք Դամիր օղլու Հասանովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները Հասանովին ձերբակալել են այն պահին, երբ նա փորձում էր ռուսաստանյան քաղաքացիություն ստանալու փաստաթղթերը հասցնել համապատասխան ծառայություն: Հասանովի ձերբակալությանը մասնակցել են նաեւ Ինտերպոլի աշխատակիցները: Նրանց տվյալներով` Օդեսայում ուկրաինացի մարզիկին սպանելուց անմիջապես հետո Հասանովը փախել էր Սանկտ Պետերբուրգ:

Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Լաշչենկոյի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլին: Հետաքննության տվյալներով` Սերգեյ Լաշչենկոն վիճաբանել է ռեստորանում գտնվող ադրբեջանցիների հետ, որոնք հրազենով վիրավորել են նրան: Չեմպիոնին հասցրել են Օդեսայի հրեական հիվանդանոց: Նրա հետեւից այնտեղ են հասել նաեւ վրեժից չհագեցած ադրբեջանցիները: Հիվանդանոցի բակում ադրբեջանցիները կրակոցներ են արձակել Սերգեյ Լաշչենկոյի եւ նրա ընկերների վրա: Ստացած մահացու վերքից չեմպիոնը տեղում մահացել է, իսկ նրա երկու ընկերները ծանր վիրավորվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am