Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Air France-ը 2,9 հազար աշխատատեղ Է կրճատելու

Air France-ը 2,9 հազար աշխատատեղ Է կրճատելու

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանս-հոլանդական Air France-KLM ավիաընկերության ֆրանսիական ստորաբաժանումը պլանավորում Է կրճատել շուրջ 2,9 հազար աշխատատեղ եւ չեղյալ հայտարարել Boeing-787 նոր ինքնաթիռների պատվերները՝ օդաչուների հետ բանակցությունների տապալման պատճառով, որոնց ընթացքում քննարկվում Էր վնասով աշխատող ավիափոխադրողի ծախսերի կրճատման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Ինչպես հոկտեմբերի 5-ին հայտարարվել Է ձեռնարկության խորհրդի հետ ընկերության ղեկավարության հանդիպմանը, կրճատումը կվերաբերի 300 օդաչուների, շուրջ 900 բորտուղեկցորդների եւ ցամաքային անձնակազմի 1,7 հազար ներկայացուցիչների:

Ճեպազրույցն ստիպված են եղել ընդհատել, երբ ընկերության բողոքող աշխատակիցները ներխուժել են հարկաբաժին:

Air France-ի ինքնաթիռների հավաքակազմը կկորցնի 14 օդանավ, դրա հետ մեկտեղ կչեղարկվեն Boeing-787 Dreamliner-ի պատվերները, իսկ A340 ինքնաթիռներն աստիճանաբար դուրս կբերվեն շահագործումից: 

Բացի այդ, ավիափոխադրողը կփակի 22 նվազ շահութաբեր ուղղություններ, խոսքը հիմնականում վերաբերում Է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ իրականացվող թռիչքներին, որտեղ առանձնապես սուր Է մրցակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am