Թրամփի խորհրդականը պատմել Է Բիլ Քլինթոնի նկատմամբ Հիլարիի գործադրած բռնությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի խորհրդական Ռոջեր Սթոունը գիրք Է գրել, որում պատմել Է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական կյանքի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Post-ին:
Գիրքը վերնագրված Է «The
Սթոունը գրում Է, որ, բացի այդ, նա քանիցս գոռացել Է Գաղտնի ծառայության աշխատակիցների վրա եւ նրանցից պահանջել իր հետեւից տանել պայուսակները: Հեղինակները խոստանում են պատմել Քլինթոնների ընտանիքի անդամներից մեկի՝ թմրանյութից կախվածության մասին եւ արատավորող նյութեր տրամադրել, որը Հիլարիին կխանգարի հավակնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին: «Հիլարի Քլինթոնն իսկական ձյունե թագուհի Է,-պնդում Է Սթոունը:-Իսկ այն կինը, որին դուք տեսնում եք նախընտրական արշավում, շինծու Է»:
Գրքի լույսընծայումը պլանավորված Է 2015 թվականի հոկտեմբերի 13-ին:
Հարցման համաձայն, որն անցկացրել են CNN հեռուստաալիքը եւ ORC մարկետինգային ընկերությունը, ԱՄՆ-ի բնակիչների 53 տոկոսը բացասաբար արտահայտվում Քլինթոնի մասին: Նրա վարկանիշի այսպիսի ցածր ցուցանիշներ առաջին անգամ են գրանցվել 2001 թվականից ի վեր:-0-/56/ 15.04
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում