Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ քառօրյա. նախատեսվում է քվեարկության դնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. նախատեսվում է քվեարկության դնել սահմանադրական 
բարեփոխումների 
նախագիծը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը. գրանցվել է 117 պատգամավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ նիստի ընթացքում քվեարկության կդրվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը նախորդ քառօրյայի ընթացքում հայտնեց, որ նախագծում կարվեն փոփոխություններ և վերջնական տեքստը կներկայացվի Ազգային ժողովի քվեարկությանը:

ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 156 հարց, 41 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  և հոկտեմբերի 5-8-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]