Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցեղասպանությունը ճանաչած Դիրաբեքիրի քաղաքապետի դեմ դատական գործ է հարուցվել

Ցեղասպանությունը ճանաչած Դիրաբեքիրի քաղաքապետի դեմ դատական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիրի քաղաքապետ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Գյուլթան Քըշանաքի դեմ մինչև 5 տարվա ազատազրկման պահանջով դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Դատական հայցի պատճառը մարտի 8-ին` Կանանց օրվան նվիրված երթի ժամանակ նրա ելույթն է, որտեղ Քըշանաքն ասել էր, որ «Քուրդիստանում քայլ առ քայլ սկսվել է կանանց հեղաշրջում»:

Դիարբեքիրի առաջին կին քաղաքապետ Գյուլթեն Քըշանաքը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություններով: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը քաղաքապետն ասել էր. «Մենք երբեք չենք մոռանա դա։ Տեղի ունեցած այդ ողբերգությունը, այդ կոտորածը, այդ ցեղասպանությունը մերս սրտի խորքում զգում ենք։ Չենք ուզում այդ ողբերգության հետ շարունակենք մեր ճանապարհը, արդեն ժամանակն է, որ մեր վերքերը ապաքինվեն։ Մենք պետք է կարողանանք հաջողության հասնել, որ առերեսվենք իրականության հետ։ Մենք դատապարտում են տեղի ունեցած ցեղասպանությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am