Քաղաքականություն

Արգենտինական Միսյոնես նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Արգենտինական Միսյոնես նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արմենիա» լրատվական գործակալությունը, նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»:

26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում՝ Բուենոս Այրես, Կատամարկա, Չակո, Չուբութ, Կորդովա, Կորիենտես, Խուխույ, Լա Պամպա, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սան Խուան, Սանտա Կրուս, Սանտա Ֆե, Սանտիագո դել Էստերո և Տիերա դել Ֆուեգո (Հրո երկիր):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում