Քաղաքականություն

Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան չի դատապարտում ադրբեջանական կողմի հարձակումները, որոնք խլել են 3 քաղաքացիական անձանց և 4 զինծառայողի կյանք:

«Ես ցանկանում եմ հղում անել Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 26-ի հայտարարությանը, որտեղ հատկապես շեշտվում էր, որ իրադրության լարումը ձեռնտու չի կողմերից և ոչ մեկին: Հայտարարությունը հորդորում էր կողմերին կիրառել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ»,- նշել է նա:

Նյու Յորքում Ֆրանսուա Օլանդը ևս անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության խնդրին: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա հայտնել էր, որ Ֆրանսիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում հետևել, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին որեւէ միջադեպ այլեւս չլինի։Նա ընդգծել էր, որ Փարիզը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան այն կառույցի համանախագահներից է, որի նպատակն այդ հակամարտությանը լուծում գտնելն է։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում