Քաղաքականություն

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է հրաձգային և հրետանային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է հրաձգային և հրետանային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160 կրակոց` 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակումեն վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում