Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ դեսպանն անթույլատրելի է համարում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարումը

ՌԴ դեսպանն անթույլատրելի է համարում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի 
լարումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. Նոր լարումն անթույալտրելի է: Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` մեկնաբանելով վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն: Իհարկե, շատ տխուր փաստ է, որ շփման գծում սկսել են կիրառվել նախկինում չգործածված նոր տիպի զինատեսակներ: Ես անկեղծ հույս ունեմ, որ ԼՂ հակամարտության նոր էսկալացիա չի լինի, քանի որ այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. նրա միակ լուծումը պետք է լինի միայն բանակցային սեղանի շուրջ: Ես չեմ կարող ասել , թե դա երբ կլինի, բայց հակամարտության երկու կողմերը, ինչպես նաև միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր գործադրեն այս հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նա:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների այն կոչին, որով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կո չ էր արվում ընդունել հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը, Իվան Վոլինկինը նշեց հետևյալը. «Այդ մեխանիզմի գործարկումը անհնար է առանց երկու կողմերի համաձայնության և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Անշուշտ, սահմանային դեպքերի հետաքննության մեխանիզմի կիրառությունն անհրաժեշտ է, բայց դրանից առաջ նաև պետք է բարձրացնել փոխադարձ վստահության մեխանիզմները»:

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիուն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը` Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին և նախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»:  

Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]