Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ուկրաինան ընտրություն է կատարել Արևմուտքի և Արևելքի միջև. Պուտին

Ուկրաինան ընտրություն է կատարել Արևմուտքի և Արևելքի միջև. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքին մեղադրել է հետխորհրդային երկրներին Արևելքի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելու առաջ դնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռիա նովոստին, ՄԱԿ-ի գագաթնաժողովում ունեցած ելույթի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է, որ վաղ թե ուշ նման տրամաբանությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական ճգնաժամի:

«Հենց նման երևույթ տեղի է ունենում Ուկրաինայում, որտեղ օգտագործեցին իշխանություններից հասարակության մի մասի դժգոհությունը և զինված հեղաշրջում հրահրեցին, ինչի հետևանքով երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ փակուղուց դուրս գալու համար հարկավոր է բարեխղճորեն կատարել 2015թ. փետրվարի 12-ի Մինսկի համաձայնագրի կետերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am