Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով. ԵԽԽՎ նախագահ

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով. ԵԽԽՎ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով, և այս համատեքստում, բռնությունները չեն կարող հարցի լուծում լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը: «Այս պահին ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, և այդ համատեքստում, բռնություններն անընդունելի են և չեն կարող հարցի լուծում համարվել»,- ասել է Բրասերը:

Նա ընդգծել է, որ ոմանք իրենց հորդորում են չխառնվել բանակցային գործընթացին` հիշեցնելով, որ հակամարտող կողմերը ԵԽԽՎ անդամ պետություններ են: «Մենք պետք է հարցի լուծումը գտնենք երկխոսության միջոցով: Մենք ԵԽԽՎ դահլիճում տեսնում ենք երկու երկրների միջև առկա լարվածությունը, որը հարկավոր է թուլացնել, նվազագույնը` գտնել խնդրի կարգավորման ուղին, քանի որ այդ ամենի հետևանքով առաջին հերթին տուժում է տարածաշրջանի ժողովուրդը: Այդ մարդիկ ևս Եվրոպայի խորհրդի անդամ են, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն»,- նշել է Բրասերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում