Քաղաքականություն

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. Լավրով

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր եւ արդեն ձեռք բերված որոշումների իրագործման գործընթացին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել է դիրքորոշումները համադրելու այս հնարավորությունը եւ համոզվելու, որ մենք կարող ենք ավելին անել ի լրումն արդեն ձեռնարկված քայլերի, որպեսզի առաջ շարժվենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է Լավրովը՝ բացելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը:

«Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այդ գործընթացին՝ խոսում ենք մենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, թե Ռուսաստանի ջանքերի մասին, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»,- հավելել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում