Հասարակական

Ամերիկահայ համայնքը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ցեղասպանությունը ճանաչելու համար

2 րոպեի ընթերցում

Ամերիկահայ համայնքը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ցեղասպանությունը ճանաչելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Միացյալ Նահանգներ կատարած այցի առնչությամբ տեղի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հրապարակել է լուսանկար, որտեղ հանձնախմբի գրասենյակի վրա փակցված է պաստառ հետևյալ գրությամբ. «Շնորհակալ ենք, Ֆրանցիսկոս պապ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:

Համբարյանը հայտնել է նաև, որ Հռոմի պապը սեպտեմբրի 23-ին աղոթք է մատուցելու Վաշինգտոնի Սուրբ Մաթեոս եկեղեցում:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ` հայերի հետ կատարվածն անվանելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում