Արցախ

Հայաստանը պատրաստ է ընդունել Սիրիայում մնացած բոլոր հայերին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է ընդունել Սիրիայում մնացած բոլոր հայերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է ընդունել Սիրիայում մնացած բոլոր հայերին, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ Սիրիայում 15-17 հազար հայ կա:

«Եթե նրանք որոշեն Հայաստան գալ, մեր պետությունը միջազգային կառույցների, հայկական տարբեր կազմակերպությունների հետ համատեղ ջանքերի արդյունքում պետք է ամեն ինչ անի նրանց տեղավորելու համար: Բնականաբար, մենք չենք կարող հիմա նրանց բնակարաններով ապահովել, սակայն կարող ենք գտնել վարձով բնակարաններ, կկարգավորել նաև տան վարձի խնդիրը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ այդ կրակի օղակից»,- ընդգծեց նախարարը:

Վերջին երեք ամիսների ընթացքում Սիրիայից Հայաստան է եկել 2500 սիրիահայ: Նա նշեց, որ այս պահին Հայաստանում 17 հազար սիրիահայ է բնակություն հաստատել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում