Սիրիայում իրավիճակի սրման հետևանքով մայիսից Հայաստան է եկել ևս 2500 սիրիահայ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Սիրիայում իրավիճակի սրվելու հետևանքով Հայաստան է եկել ևս 2800 սիրիահայ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: «Ցավոք, Սիրիայում իրավիճակը գնալով սրվում է: Երեկ էլ Հալեպում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով 20 մարդ էր զոհվել: Բարեբախտաբար, մեր հայրենակիցներից որևէ մեկը չի տուժել: Ընդհանուր առմամբ, մայիսյան իրադարձություններից հետո Հայաստան է եկել ևս 2500 սիրիահայ: Սեպտեմբերի 1-ից սկսվել է ուսումնասկան շրջանը, և մենք ցանկանում ենք պարզել, թե քանի սիրիահայ երեխա է դպրոց հաճախելու: Մեր տվյալներով` այս պահին Սիրիայում մնացել է 15 հազար հայ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:
Նախարարը հայտնեց, որ հանդիպել է Բերիո Հայոց թեմի սրբազանի հետ, և քննարկվել են սիրիահայերին անհրաժեշտ օգնություն տրամադրելու հետ կապված հարցեր: «Այս պահին մենք ֆինանսական միջոցների կարիք ունենք Սիրիայում հայկական որբանոցի և ծերանոցի խնդիրները լուծելու համար»,- նշեց Հակոբյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստան ժամանած սիրիահայերին օգնելու համար ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ՝ լուծելով նրանց առաջնային խնդիրները:
Հրանուշ Հակոբյանը կոչ արեց բոլորին անել հնարավոր ամեն բան՝ պատերազմի հետևանքով Սիրիայից ՀՀ եկած սիրիահայերին Հայաստանի հասարակությանն ինտեգրելու հարցում: