Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանի զինուժը վերջին շրջանում սկսել է կիրառել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ. փորձագետ

Ադրբեջանի զինուժը վերջին շրջանում սկսել է կիրառել ավելի խոշոր տրամաչափի 
զինատեսակներ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը հայ- ադրբեջանական սահմանային հերթական լարվածության և նախկին սրացումների միջև տարբերություն է տեսնում միայն Ադրբեջանի կողմից կիրառվող ռազմական զինատեսակների փոփոխության մեջ: «Ադրբեջանի զինված ուժերը վերջին շրջանում սկսել են կիրառել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ադրբեջանը ոչ այնքան դիմում է լայնածավալ գործողությունների, այլ իրականացնելով ռազմական տեղային գործողություններ` փորձում է ճնշում գործադրել ինչպես  հայկական հասարակության և իշխանության, այնպես էլ միջազգային հանրության վրա: Ադրբեջանի թիրախային լսարանը արդեն սովոր է նման գործելաոճին, և նրանք ստիպված են լինում պարբերաբար կրկնել այս սադրիչ գործողությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշեց նա` հավելելով, որ ադրբեջանցիները քայլ առ քայլ փորձում են լարել մթնոլորտը, սակայն շատ լավ հասկանում են, որ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը իրենց համար շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմն ինչպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում: Մասնավորապես, Տավուշի մարզում հակառակորդը կրակ է բացում նաև խաղաղ բնակչության ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող` Հայկ Թևոյանը, վիրավորվել Կոթի համայնքի երկու քաղաքացիական անձ` մայր և որդի Նազիկ և Ռազմիկ Թումանյանները:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am