Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանական կրակահերթերից Տավուշում վիրավորվել է 4 մարդ

Ադրբեջանական կրակահերթերից Տավուշում վիրավորվել է 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի պատճառով սեպտեմբերի 3-ին վիրավորվել է 3 քաղաքացիական անձ և մեկ զինվորական: «Արմենպրես»-ի այս տեղեկատվությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ զինվորականի կյանքին վտանգ չի սպառնում: «Քաղաքացիականների վիճակի մասին ոչինչ ասել չեմ կարող, մեր կողմից չի վերահսկվում, տարվել են հիվանդանոցներ: Զինվորականի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Հաջողվել է տեղափոխել Երևան»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ընդհանուր իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: «Երեկ լարվածությունը բարձր է եղել` չնայած նախորդ օրերի համեմատ մի փոքր ավելի ցածր: Կրկին կիրառվել են ակնանետեր, հրազենային տարբեր տրամաչափի զենքեր: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,-ասաց ՊՆ խոսնակը:

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր ֆեյսբուքյան էջում կեսգիշերն անց գրառում է կատարել` նշելով. «Երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձ ոգով: Այս ու նաև մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել: Աղոթենք մեր զինվորների ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am