Փախստականի կարգավիճակ չունեցող միգրանտները պետք Է վերադառնան հայրենիք. Մերկել
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստականի կարգավիճակ ստանալու տրավունք չունեցող միգրանտները պետք Է վերադառնան հայրենիք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպեմբերի 1-ին Բեռլինում հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա մերկելը՝ ելույթ ունենալով Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Բնականաբար, նա, ով փասխստականի կարգավիճակ ստանալու իրավունք չունի, պետք Է հայրենիք վերադառնա»,- նշել նա: «Այդ հարցում մեզ հարկավոր Է Եվրամիության միասնական քաղաքականությունը»,- ասել Է Մերկելն, ընդգծելով, որ պետք Է հասնել Եվրոպայի երկրների միջեւ փախստականների արդարացի բաշխման:
Իր հերթին Ռախոյը նշել Է, որ «Եվրահանձնաժողովը պետք Է որոշի, թե որ երկրները կարող են ավելի հուսալի համարվել»:
Ամռանը Եվրոպայի երկրներ ժամանող միգրանտների թիվը հասել է ռեկորդային մակարդակի. միայն հուլիսին ԵՄ-ի երկրներ են ժամանել 107,5 հազար գաղթականներ:
Սեպտեմբերի 4-ին կամ 6-ին կարող Է կայանալ Կենտրոնական Եվրոպայի երկրների՝ միգրացիայի խնդիրներին նվիրված գագաթնաժողովը: Հանդիպմանը ներկա են լինելու Չեխիայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Հունգարիայի վարչապետները: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարները սեպտեմբերի 14-ին կհավաքվեն Բրյուսելում՝ քննարկելու միգրացիայի խնդիրները՝ փախստականների ներհոսքով բարդացած իրադրության ֆոնին: ԵՄ-ում Լյուքսեմբուրգի նախագահության հայտարարության մեջ նշվում Է, որ նախարարները կփորձեն «ուժեղացնել Եվրոպայի պատասխանը» փախստականների ներհոսքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում