Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 101-ամյա Եվնիգե Սալիբյանը

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 101-ամյա Եվնիգե Սալիբյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության վերապրած, 101-ամյա Եվնիգե Ապոշյան Սալիբյանը, ով բնակվում էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, օգոստոսի 30-ին մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Եվնիգե Ապոշյան Սալիբյանը ծնվել էր 1914 թվականի հունվարի 14-ին Այնթափում, միջին դասի ընտանիքի հինգ զավակներից մեկն էր: Նրա ընտանիքը վերջիններից էր, որ լքեց իր հայրենի ծննդավայրը: 1921 թվականին Այնթափից հեռանալու ճանապարհին էր, որ ոտքի վրա սպի ձեռք բերեց` ընկնելով ձիու սմբակների տակ: Հետագայում այս սպին դարձավ նրա ապրած դաժան օրերի մշտական հիշեցումը:

Լինելով հավատավոր մարդ` նա անգլերեն սովորեց Սուրբ գրքի տարբերակները համեմատելու միջոցով: Այնթափից հեռանալուց հետո ընտանիքը տեղափոխվեց Լիբանան, որտեղ մնաց մինչև 1976 թվականը: Այնուհետև Եվնիգեն տեղափոխվեց Միացյալ Նահանգներ:

2014 թվականին Եվնիգեին հարգանքի տուրք մատուցվեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանում` Շոայի հիմնադրամի կազմակերպած գալա երեկոյի ժամանակ:

Նրա պատմությունը գրավել է շատերի ուշադրությունը, այդ թվում և հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի, ով 2014 թվականին ներկայացրել է այն բրիտանական The Independent պարբերականում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am