Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Յուրի Ջորկաեֆը եղբոր և Միշա Ազնավուրի հետ կայցելի Հայաստան

Յուրի Ջորկաեֆը եղբոր և Միշա Ազնավուրի հետ կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 3-ին առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզելու առողջ ապրելակերպ և զարգացնելու սպորտային տուրիզմը Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ի մամուլի ծառայությունից, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի կոչին արդեն արձագանքել են ֆրանսիահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և նրա եղբայրը՝ Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը, աշխարհահռչակ շանսոնյեի որդին՝ Միշա Ազնավուրը, Եվրոպական մի շարք ֆեդերացիաների նախագահներ և փոխնախագահներ, տասնյակ երկրների վազորդներ:

Վազքարշավների գրանցման գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ առաջին տարվա մասնակցությունը անվճար է: Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ. կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք և 2,5 կմ վազք 12-15 տարեկան դպրոցականների համար:

Միջոցառմանը մասնակցելու համար պետք է գրանցվել՝ այցելելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայք: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:

Երևանյան կիսամարաթոնն անցկացվում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո:

ՌԱՆԱՐՄ-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am