Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կոլումբիան եւ Վենեսուելան հետ են կանչել իրենց դեսպաններին սահմանային ճգնաժամի պատճառով

Կոլումբիան եւ Վենեսուելան հետ են կանչել իրենց դեսպաններին սահմանային ճգնաժամի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիան եւ Վենեսուելան իրենց դեսպաններին հետ են կանչել համապատասխանաբար Կարակասից եւ Բոգոտայից՝ երկու երկրների միջեւ սահմանային ճգնաժամի ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցյալ շաբաթ Վենեսուելան հայտարարել Էր Տաչիրայի նահանգում Կոլումբիայի հետ սահմանի հատվածը 72 ժամով փակելու մասին, ինչից հետո երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել Էր անորոշ ժամկետով երկարաձգել Կոլումբիայի հետ սահմանի փակումը եւ 60 օրով արտակարգ դրության ռեժիմ Էր հայտարարել:          

Ձեռնարկված միջոցը հաջորդել Էր այն պատահարին, որի ընթացքում մաքսանենգները վիրավորել Էին Վենեսուելայի զինված ուժերի երեք զինծառայողների: Վենեսուելայի իշխանությունները նաեւ վտարել են հազարից ավելի կոլումբիացիների:  

«Ես հանդես եմ գալիս երկխոսության եւ դիվանագիտության օգտին եւ կշարունակեմ գործել այդ սկզբունքով, բայց ես չեմ կարող Վենեսուելային թույլ տա այդպես վարվել Կոլումբիայի եւ կոլումբիացիների հետ»,- մեջբերում Reuters գործակալությունը Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի խոսքը:   

Այն բանից հետո, երբ Սանտոսը հայտարարել Է, որ իր դեսպանին Կարակասից հետ Է կանչում կոնսուլտացիաների համար, Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է, որ Մադուրոն հրաման Է տվել Բոգոտայից հետ կանչել Վենեսուելայի դեսպանին:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am